Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ուժերը հաջորդ շաբաթ պատրաստվում են հրթիռային նոր հարվածներ հասցնել Ուկրաինային. #ISW

16:18, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Ռուսական ուժերը հաջորդ շաբաթ պատրաստվում են հրթիռային նոր հարվածներ հասցնել Ուկրաինային. #ISW

Մի քանի օր է՝ ուկրաինացիներին զգուշացնում են ռուսական հրթիռային նոր հարձակումներին պատրաստ լինելու մասին:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի՝ ISW-ի վերլուծաբանները բացահայտել են Ռուսաստանի Դաշնության ծրագիրը: Նշվում է, որ ագրեսոր երկիրը պատրաստվում է հերթական անգամ հարձակվել խաղաղ քաղաքների վրա: «Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են հաջորդ շաբաթ Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածների նոր ալիք սկսել, բայց նման նախապատրաստությունները, հավանաբար, նպատակ ունեն պահպանել վերջին հարվածների տեմպը, այլ ոչ թե ուժեղացնել դրանք»,- նշել են վերլուծաբանները:

Հիշեցնենք՝ ՌԴ-ի կողմից նախապատրաստվող հարվածների մասին էր խոսել նաև Ուկրաինայի նախագահը:

4023 | 0
Facebook