Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան

12:24, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան

«Օրերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է երկրի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը»,- այս մասին Միլլի մեջլիսի նիստում ասել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, գրում է Minval-ը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերը ստիպում են ընդունել նոր Սահմանադրություն. «Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար»։

5896 | 0
Facebook