Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը՝ ըստ Ամիր Ալի Հաջիզադեի

11:12, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը՝ ըստ Ամիր Ալի Հաջիզադեի

Իրանում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 300 մարդ է զոհվել, երեքշաբթի հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն. «Վերջին անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ է զոհվել, քանի որ մենք չկարողացանք տարբերել թշնամիներին և նրանց, ովքեր կանգնած էին մեր կողքին»,- ասել է նա:

Իրանում բողոքի ալիքը բարձրացել էր սեպտեմբերից, երբ մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված քուրդ կինը մահացել էր բաժանմունքում: Ցուցարարների խոսքով՝ երիտասարդ կնոջը ծեծել են, իրավապահները պնդում են, որ սրտի կաթվածից է մահացել:

Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը՝ ըստ Ամիր Ալի Հաջիզադեի
7952 | 0
Facebook