Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին». Թագուհի Թովմասյան

23:06, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
«Ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։ Հրատապ գրություններ եմ պատրաստում միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։
     Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
     Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»:

7105 | 0
Facebook