Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Մարիուպոլում արդեն ավերվել է 1356 բարձրահարկ. ռուսները կապամոնտաժեն ավելի քան 900-ը

23:24, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Մարիուպոլում արդեն ավերվել է 1356 բարձրահարկ. ռուսները կապամոնտաժեն ավելի քան 900-ը

Ռուս զավթիչները սիստեմատիկորեն ոչնչացնում են բարձրահարկ շենքերն օկուպացված Մարիուպոլում։ Պաշարման ժամանակ քաղաքի քարտեզից ջնջվել է 1356 շենք։ Այժմ նախատեսում են քանդել ևս 914-ը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն։

«Այժմ քաղաքը կարծես իսկական գերեզմանոց լինի, բայց դա նրանց քիչ էր, ծրագրում են նոր ավերածություններ, հերթով ապամոնտաժում են իրենց քանդած տները, դրանով իսկ ոչնչացնելով ավելի քան 50 հազար բնակարան, փոխարենը նրանք են խոստանում են «վերականգնում» և նոր բնակարաններ: Բայց սա միայն նրանց գործընկերների համար: Սովորական բնակիչները շարունակում են գոյատևել՝ սեփական փորձից սովորելով «ռուսական աշխարհի» բոլոր առավելությունները՝ սառչելով այն պատերի ներսում, որ մնացել են իրենց հարազատ օջախներից»,- գրել է Անդրյուշչենկոն:

Մարիուպոլ
Մարիուպոլ
Մարիուպոլ
Մարիուպոլ
| | |
2938 | 0
Facebook