Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ի՞նչ ասել է օրինական պահանջ անձի նկատմամբ, ով գտնվում է իր որդու գերեզմանում». Ռոբերտ Հայրապետյան

21:36, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
«Ի՞նչ ասել է օրինական պահանջ անձի նկատմամբ, ով գտնվում է իր որդու գերեզմանում». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը հայց է ներկայացրել ընդդեմ զոհված զինծառայողների ծնողների
     Ամենայն հավանականությամբ հայցերը կառուցել են վերջերս պարեկների բերանի ծամոն դարձաց «Ոստիկանի օրինական պահանջը չկատարել»-ու վրա:
     ▪️Ինչքանով է պահանջն իրականում օրինական եղել,
     ▪️Ինչ ասել է օրինական պահանջ անձի նկատմամբ, ով գտնվում է իր որդու գերեզմանում,
     ▪️Արդյոք Եռաբլուրն այն վայրն է, որտեղ պաշտոնատար անձի այցելության դեպքում, որևէ մեկն ունի պարտավորություն այդ տարածքը լքելու,
     ▪️Եվ, առհասարակ, ինչ ասել է ոստիկանի օրինական պահանջ.
     Սրանք հարցեր են, որոնք մանրամասն ենթակա են պարզաբանման դատավարության ժամանակ:
     Թեպետ այս հարցերն առհասարակ պետք է չծագեին մի երկրում, որի Սահմանադրության 3-րդ հոդվածով մարդը բարձրագույն արժեք է:
     Չէ որ մարդը, բացի իր անտատոմիական կառուցվածքից, առաջին հերթին հենց իր հույզերով ու ապրումներով է մարդ, իսկ այդ հատկանիշների վրա խաղալն առնվազն ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է:
     Հ.Գ. ես լիահույս եմ, որ վարչական դատարանում կան այնպիսի դատավորներ, որոնց համար սեփական խիղճն ու օրենքը բարձր են ամեն ինչից ու յուրաքանչյուրից»:

| | |
2031 | 2
Facebook