Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևը փորձում է վերացնել նաև Նախիջևանի ինքնավարության ատրիբուտները». Սոսի Թաթիկյան

20:48, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
«Ալիևը փորձում է վերացնել նաև Նախիջևանի ինքնավարության ատրիբուտները». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է. «Ես ադրբեջանագետ չեմ և մանրամասն չեմ հետևում այդ երկրի ներքին իրադարձություններին, սակայն ակնհայտ է, որ Ալիևը փորձում է վերացնել նաև Նախիջևանի ինքնավարության ատրիբուտները և ստեղծել միավորված, ունիտար, կենտրոնացված կառավարմամբ պետություն։
     Մենք սա նույնպես պետք է օգտագործենք՝ որպես փաստարկ՝ Արցախի ինքնավարության կարգավիճակը ժամանակին վերացնելու և հիմա այն տրամադրելուց հրաժարվելու հետ միասին։
     Թե Կոսովոյում և թե Հարավային Օսիայում հակամարտությունները սրվել են ինքնավար կարգավիճակի վերացմամբ։ Մինչդեռ Բալկանների հակամարտությունների լուծման համար Արևմուտքը ներմուծեց ապակենտրոնացման մոդելը, որը համարվում է ժողովրդավարական կառավարման դրական ձև»:

Աղբյուրը` Սոսի Թաթիկյան
4277 | 0
Facebook