Խնդրում ենք սպասել...

Միջազգային

SWIFT-ից ամբողջական անջատում, ԵՄ մուտքի արգելք. նոր պատժամիջոցների փաթեթ՝ ընդդեմ ՌԴ-ի

18:42, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
SWIFT-ից ամբողջական անջատում, ԵՄ մուտքի արգելք. նոր պատժամիջոցների փաթեթ՝ ընդդեմ ՌԴ-ի

Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին պատմել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի բովանդակության մասին։ Այս մասին ուկրաինացի նախարարը գրել է իր Telegram-ում։

«Պատժամիջոցների իններորդ փաթեթում մենք հույս ունենք SWIFT-ից ռուսական բանկերի ամբողջական անջատման և ահաբեկչական պետության քաղաքացիների ԵՄ մուտքի արգելքի վրա։ Զգալի ուշադրություն է դարձվել նաև էներգետիկ ոլորտին և մեր կարևոր ենթակառուցվածքների ռուսական գնդակոծմանը»,- գրել է Ուկրաինայի վարչապետը՝ բացահայտելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի բովանդակությունը։

5367 | 0
Facebook