Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը

13:30, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի։ «Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում իրենց մեղքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդերը։ Էրդողանն ասաց, որ իրենք պետք է հարձակվեն քրդերի վրա՝ նրանց ոչնչացնելու, իբր թե տեռորի դեմն առնելու համար, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքական իշխանություններն են»,- ասացին նրանք։ Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակցիներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը

4736 | 0
Facebook