Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ խոսում եք կրթության որակի մասին, հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք». Թոքմաջյան

01:12, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
«Երբ խոսում եք կրթության որակի մասին, հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մարզային քննարկումներից մեկի ժամանակ ուսուցչուհին պատմեց իր աշխատավարձի մասին։ Դասավանդում է 15 ժամ, հասկանալի լեզվով ասած` մոտ 0.7 դրույք։ Դրա դիմաց մաքուր վարձատրվում է 55000 դրամի չափ գումար։ Եթե անգամ աշխատեր լրիվ դրույք, ապա 80000 դրամից ավել չէր կարող ստանալ։ Հիմա բացատրեք, թե ինչպես կարող է 55000 դրամ ստացող միայնակ մայրը պահել իրեն ու իր երեխային։

Ու սա եզակի դեպք չէ։ Սա համատարած է։ Պետությունն իր տեղում չէ։ Պետության պարտավորությունների շղթան սխալ է իրագործվում։ Ռեսուրսները սխալ են բաշխվում։

Հարուստների փորերը շարունակում են հաստանալ, իսկ աղքատները հացի կարոտ են։

Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Ու ուզում է ելնի երկինք, իջնի ցած, պարտավոր է այս ոլորտում վճարել արժանապատիվ աշխատավարձ։ Իսկ երբ խոսում եք կրթության որակի մասին, ապա հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք»։

2831 | 0
Facebook