Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի դեմ նաև ցամաքային գործողություն իրականացնել: Milliyеt-ն այսօր գրում է, որ Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսում Սիրիայում և Իրաքում և որ գործողությունների հիմնական թիրախներն են լինելու Այն ալ Արաբ, Մանբիջ և Թել Ռիֆաթ քաղաքները։
Al Watan թերթն էլ նշում է, որ սիրիական բանակը հավելյալ ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքը հետ մղելու համար: