Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Այսպիսի հայտարարությունները հայերի մեջ երկպառակություն սերմանելու բացահայտ փորձ են». Արմեն Այվազյան

03:06, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
«Այսպիսի հայտարարությունները հայերի մեջ երկպառակություն սերմանելու բացահայտ փորձ են». Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե իբր արցախցիները երբեք չէին համաձայնվի, որ Արցախը դառնար Հայաստանի մարզ։ Կարելի է միայն երևակայել, թե որքան խորթ է եղել այս հարմարվողական («կոնֆորմիստ») դրածո գործչի համար 1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժումը, որի գերագույն նպատակը հենց մայր Հայաստանի հետ Արցախի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԷՐ՝ «ՄԻԱՑՈՒՄԸ»։ Հանուն դրա են իրենց կյանքը զոհել հազարավոր հայեր, ներառյալ ու նախևառաջ արցախցիները։ Շատ չերկարացնեմ, բայց այսպիսի հայտարարությունները հայերի մեջ երկպառակություն սերմանելու և սեպ խրելու բացահայտ փորձ են։ Սա արցախյան շարժման խեղաթյուրում է, ազատագրական պայքարի գաղափարախոսության նսեմացում և աղավաղում։ Այսուհանդերձ, Արցախում Ռ. Վարդանյանին գեթ 1 հոգի չի ընտրել։ Ուստի արցախցիների անունից խոսելու իրավունք նա չունի։ Խոսում է, որովհետև ապրում ենք քաղաքական խամաճիկների մի իսկական թատրոնում, որը հայկական օրակարգի հետ կապ չունի։ Այնինչ ՄԵՐ օրակարգը ՄԵՆՔ պետք է որոշենք՝ հիմքում դնելով հրատապ և իրական խնդիրները»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
| | |
4317 | 0
Facebook