Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռուս զինվորների արյունալի ջարդերից 2 տարի անց սկսվում է ռուս-թուրք-թաթարական մեղրամիսը». պատմաբան

23:12, կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուս զինվորների արյունալի ջարդերից 2 տարի անց սկսվում է ռուս-թուրք-թաթարական մեղրամիսը». պատմաբան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
     1917 թ․ լենինյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերն սկսում են լքել Սև ծովից մինչև Ուրմիա լիճը ձգվող ռազմական բնագծերը և շտապում են հայրենիք, ուր բոլշևիկները նրանց «հող, հաց ու խաղաղություն» էին խոստացել։
     Գյանջայի մուսուլմանական ազգային կոմիտեն որոշում է թուրքական ռազմաճակատից նահանջող ռուսական զորամասերը զինաթափել և ձեռք բերած զենք-զինամթերքով զինել նոր կազմավորվող մուսուլմանական ազգային գնդերը։
     Հիմնականում հանցավոր տարրերից բաղկացած (այդ թվում՝ բանտերից հատուկ այդ նպատակով ազատված) տասը հազարի հասնող մուսավաթական հորդաները (հրամանատարներ՝ Ասլան բեգ Սաֆիքյուրդինսկի, Հադաթ բեգ Ռուստամբեգով) 1918թ․ հունվարի 5-ին Շամխորում, Դալյարում, Խաչմասում, Աղստաֆայում, Գանձակում ու Եվլախում անսպասելիորեն երկաթուղու ուղղությամբ հարձակվում են ռուսական էշելոնների վրա, վագոններից իջեցնում և զինաթափելուց հետո գազանաբար ոչնչացնում են հազարավոր զինվորների։ Ջարդերը, որոնք ուղեկցվում են բռնաբարություններով ու կտտանքներով, տևում են ութ օր․․․
     Ռուսները շուտ մոռացան այս արյունալի իրադարձությունների մասին (ռուսական պատմագրության մեջ միայն թռուցիկ ակնարկներ կան 1918-ի հունվարյան ջարդերի մասին), ավելին, երկու տարի անց՝ 1920թ․ ապրիլին, սկսվեց ռուս-թուրք-թաթարական մեղրամիսը և այս դաշինքի հարձակման թիրախում հայտնվեց մեծագույն աղետներից նոր ուշքի եկող հայությունը։ Արդեն 1920-ի մայիսին ռուս-թաթարական զորամասերը, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժեցին ՀՀ և բռնազավթեցին Արցախը»:

| | |
3240 | 0
Facebook