Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է գրեթե 1,03 մլն ուկրաինացի փախստական։
Այս մասին գրում է Spiegel-ը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով UNHCR գործակալության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից շուրջ 7,9 միլիոն մարդ պատերազմի պատճառով պաշտպանություն է փնտրում արտասահմանում։
Ամենից շատ ուկրաինացի փախստականներին ընդունել է Լեհաստանը՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Չեխիան նույնպես ընդունել է բազմաթիվ ուկրաինացիների՝ մոտ 463,000 մարդ։
Ֆրանսիայում գրանցված է մոտ 119000 փախստական, Իտալիայում՝ մոտ 173,000, Իսպանիայում՝ մոտ 154,000: