Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 440 երեխա

18:36, կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.
Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 440 երեխա

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի հետևանքով զոհվել է 440 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 851-ը:
     2022 թվականի նոյեմբերի 27-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով տուժել է ավելի քան 1291 երեխա։ Անչափահասների դատախազության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացել է 440 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 851-ը։

Այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը:

Այս թվերը վերջնական չեն, քանի որ շարունակվում են դրանք ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում հաստատելու աշխատանքները։

«Ամենից շատ երեխաներ են տուժել Դոնեցկի մարզում՝ 424, Խարկովում՝ 266, Կիևում՝ 117, Նիկոլայևում՝ 77, Զապորոժիեում՝ 76, Խերսոնում՝ 70, Չեռնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 64, Դնեպրոպետրովսկում՝ 33»,- ասվում է զեկույցում։

3660 | 0
Facebook