Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքական անօդաչու կործանիչի արտադրությունը կսկսվի մինչև 2023 թվականի վերջը»․ Էրդողան

16:06, կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.
«Թուրքական անօդաչու կործանիչի արտադրությունը կսկսվի մինչև 2023 թվականի վերջը»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քոնիա նահանգում անցկկացվող մի շարք խոշոր ենթակառուցվածքների և պաշտպանական օբյեկտների բացման արարողությանը, իր ելույթում հայտարարել է մինչև 2023 թվականի ավարտը թուրքական «Բայրաքթար Քըզլելմա» անօդաչու կործանիչի արտադրությունը սկսելու մասին։

«Քըզլելմա հայրենական անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի վերջին»,- ասել է Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

5922 | 0
Facebook