Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հավաստագրման համար դիմած կանանցից մեկն ասաց՝ ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի»․ Ժ․ Անդրեասյան

22:18, շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ.
«Հավաստագրման համար դիմած կանանցից մեկն ասաց՝ ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի»․ Ժ․ Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Դպրոցի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրման համար դիմած կանանցից մեկը պատասխանել-վերջացնելուց հետո ասաց՝ բայց դե ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի։
     Չգիտեմ՝ դեռ ինչքան պիտի մեր կանանց ու աղջիկներին ասենք ու անընդհատ կրկնենք, որ իրենք ամեն ինչ կարող են ու բոլոր աշխատանքներն էլ իրենց համար են, եթե ուզում են դրանով զբաղվել։ Հատկապես կրթության ոլորտում անհրաժեշտ է, որ գիտակցենք մեր խոսքերի ազդեցությունը երեխաների վրա, ինքներս այդ կարծրատիպերով չառաջնորդվենք և նրանց մեջ չսերմանենք՝ հենց սկզբից դռներ փակելով մեր աղջիկների համար»։

| | |
2446 | 0
Facebook