Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ

09:30, շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ.
Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա-ն (ծնված 1997թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ-ի (ծնված 1989թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ-ի (ծնված 1993թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։

Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ
Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ
3756 | 0
Facebook