Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին

19:36, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա):

Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու միջպետական շփումների դինամիկան:

Նշվել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:
     Արարատ Միրզոյանը և Էլիսոն ԼըՔլերը կարևորել են հայ-կանադական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքինիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

| | |
1044 | 0
Facebook