Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Համացանց

«Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի»․ Վահե Սարգսյան

18:12, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
«Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««...Եվ չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, Վլադիմիր Վլադիմիրի, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին...»

Երեկ և՛ անձնական խոսակցությունների ժամանակ լսեցի, և՛ համացանցում տեսա տեսակետներ, ըստ որոնց` նիկոլ կոչվածի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում լավն էր, տեղին էր և այլն։
     Ես հասկանում եմ` մարդիկ հոգնել են անվերջ նվաստացումներից, անվերջանալի դավաճանություններից, հողհանձնումից, թշնամու ծաղրանքներից ու վիրավորանքներից, սպանդի ենթարկվելուց ու պատասխան չտալուց. կարճ ասած` մարդիկ, հայ մարդիկ կարիք ունեն ազգային արժանապատվության վերականգնման, հպարտության, օտարի առջև կզած չկանգնելու և այսպես շարունակ։
     Արդ` մի փոքր կայծ, և մարդիկ պոռթկացին` չհասկանալով եղածը կամ չխորանալով իրերի մեջ։ Որոշներն առաջնորդվեցին՝ լավին լավ, վատին վատ սկզբունքով, որոշներն էլ, հիմնականում՝ մեդիափորձագետները, դա բացատրեցին «նեյտրալ» հանրության մոտ օբյեկտիվ երևալու և վերջիններիս իրենց կողմը թեքելու նպատակի հետապնդումով:
     Արդյունքում, քանի որ հասարակությունը հայտնի ընտանի թռչունի հիշողություն ունի, կապիտուլյանտը մի պահ դարձավ պետականասեր, արժանապատիվ ու տղամարդ տղա։
     Իրականում՝ Արցախի դեմ գործող, թյուրքական շահերը սպասարկող խունտայի պարագլխի ցանկացած քայլ ու գործողություն, ցանկացած միտք, ելույթ կամ հայտարարություն պետք է դիտարկել շարունակական դավաճանության, աթոռը պահելուն ուղղված գավառական մանր խարդավանքների ու կապիկությունների տրամաբանության մեջ:
     Այդ առիթով մի քանի հիշեցում:
     1. Նախ՝ պետք է հիշել, որ երբ խոսքը Ռուսաստանի և այդ բլոկի դեմ գործողությունների մասին է, ապա նիկոլ կոչված ազգակործան պատուհասը միանգամից դնում է պետականամետի, ազգային ու արժանապատիվ գործչի դիմակը, քանզի նրա անամոթությունը սահման չունի, իսկ ինքը՝ որևէ խնդիր՝ այդ պահին ներկայանալու իբրև լեռնային ֆիդայի: Այստեղ պետք է տարբերակել, որ ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ հանուն Հայաստանում հակառուսականության ամրապնդման և ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի:
     2. Հաջորդը՝ նիկոլ կոչվածին օդ ու ջրի պես պետք են մեղավորներ, և «ներքին» մեղավորներ կարգելուն զուգահեռ նա անխնա աշխատում է նաև «արտաքին» մեղավորների վրա՝ կոծկելու համար խունտայի՝ Արցախի ու ՀՀ-ի դեմ գործած հանցագործություններն ու դավաճանությունները: Կարճ ասած՝ վերստին գործի դրվեց «ուրիշի ջեբը գցելու» նիկոլական հին ու փորձված մեթոդը: Այդ իմաստով՝ նրա ելույթը փայլուն էր. դրանով և՛ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն կարգվեցին հայ ժողովրդի ողբերգությունների մեղավոր, և՛ ինքը՝ ֆիդայի-հերոս:
     3. Երրորդ՝ դու անխնա մերժում ես Արցախի գոյությունը, ըստ մամուլի և կոնկրետ վկայությունների՝ գնում ես պլանավորած պատերազմով Արցախը հանձնելու ուղիով, մերժում ես պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկներն ու թշնամուն «հրավիրում» Շուշի (պլանի ավարտ), պատերազմից հետո՝ մինչ օրս, հիվանդագին կերպով «հիմնավորում» ես, որ Արցախն իբր որևէ շանս չունի և չի ունեցել Ադրբեջանի կազմից դուրս լինելու, միջպետական ճանապարհներդ, ռազմավարական դիրքերդ, բնակավայրերդ ու պետական հարստություններդ մոլեգին կերպով հանձնում ես քեզ ոչնչացնելու գործին լծված թշնամուդ՝ դիմացը մուրալով «խաղաղություն», ավելին՝ ամենաթեժ պահերին կա՛մ չես դիմում ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելով՝ չդիմում, սեփական բանակդ կոնկրետ գործողությունների չի դիմում՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ից: Այս ամենից հետո՝ հայտարարում, թե, չնայած ես անձնատուր եմ եղել (հաճույքով), բայց դուք, ամեն դեպքում, եկեք ու ինձ պաշտպանեք, չնայած ես քանդում եմ իմ բանակը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք իմ բանակի փոխարեն կռվեք, չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին, ես չնայած Արցախը Ադրբեջանի մաս եմ համարում, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և ցեղասպանությունից փրկեք արցախահայությանը...
     Այն, որ պետք է ՀԱՊԿ-ին սաստել, ՀԱՊԿ-ից պահանջել և այլն, դա քննարկելի չէ: Բայց կողքի, օտարի աչքերով նայե՞լ ենք, թե ով է դրա պահանջատերը: Եթե կարծում եք՝ Պուտինն ու Լուկաշենկոն, ՀԱՊԿ երկրներն ու կառույցի ներկայացուցիչները հիմար են ու չեն հասկանում նիկոլական վերոնշյալ մանր ու մեծ կապկումները, չգիտեն, որ իրենց դիմաց նստած է արևմտաթուրքական «բունկերներում» մշակված, սեփական երկրին ու ժողովրդին դավաճանած ու չափազանց անվստահելի մեկը, ապա սխալվում եք:
     Հետևաբար՝ ազգակործան պատուհասի ելույթը խորքի մեջ ոչ այլ ինչ էր, կան որևէ արժեք չներկայացնող սովորական կապկում, ներկաների համար որևէ արժեք չներկայացնող շարադրանք, որի բովանդակության հետ որևէ մեկը դժվար թե պատրաստվի հաշվի նստել:
     Հ.Գ. Քննարկեցինք ելույթի «դրական» ընկալված կողմերը. մյուս խայտառակ մասերին՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալմա-Աթայի «կետի» հիշատակմանը և այլնին չենք էլ անդրադառնում»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
| | |
1486 | 1
Facebook