Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ-ում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ». Պեսկով

14:24, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
«ՌԴ-ում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ». Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների արագ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններ ՌԴ-ում: «Մոտ հեռանկարում հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է հարթակ առաջարկել նման հանդիպման համար։

3957 | 0
Facebook