Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը

13:54, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ էարձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
     Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:

5061 | 0
Facebook