Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»․ Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու մասին

10:30, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
«Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»․ Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը 168 TV-ի եթերում, անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին քննարկվող ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության վերաբերյալ հարցին, նշել է․ «Իրավաբանական տեսակետից ինձ համար դա անբացատրելի է: Իրական պատճառները ոչ թե իրավական դաշտում են, այլ քաղաքական: Միգուցե որոշ մարդիկ չեն ուզում՝ այդ արխիվները հետագայում դառնան հանրության համար հասանելի։ Ճշմարտությունը հետագայում գոնե սերունդների համար բացահայտելու առումով, սա ուղիղ հակասում է հանրային շահին: Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»։

Խոսելով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում կարմիր բերետավորների կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու առնչությամբ հարուցված քրգործին՝ փաստաբանը նկատել է․ «Քրեական նոր օրենսգրքում ունենք մի կարգավորում, որ վաղեմություն չի տարածվում մի շարք հոդվածների վրա․ դա 450 հոդվածն է: Հանցակազմի բնութագրում է՝ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը: Եթե քննությամբ պարզվի, որ զոհված երեխաների ծնողներին պատճառվել է հոգեկան տառապանք, ապա ոստիկանները թող իմանան, որ իրենց այս գործողության վրա վաղեմություն չի տարածվում: Իրենք կարող է 80 տարեկան լինեն, հետո «եղանակ» փոխվի, որովհետև միշտ չէ այս «եղանակը» լինելու այստեղ, ու իրենց ենթարկեն քրեական պատասխանատվության․ մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսվում»։

«Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ուզում են սրբագրել պատմությունը»․ Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու մասին
| | |
1669 | 1
Facebook