Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով

23:42, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով

Մոսկվան և Կիևը կրկին փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50 մարդ. Ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ ՊՆ-ն:

Երմակը հայտնել է, որ Ուկրաինան հայրենիք է վերադարձրել 20 ազգային գվարդիական, Ուկրաինայի զինված ուժերի 10 զինծառայող, 12 ծովային հետևակային, 6 սահմանապահ և տարածքային պաշտպանության 2 մարտիկ։ Նրանց թվում են Մարիուպոլի 19 պաշտպաններ, որոնցից 12-ը գերեվարվել են Ազովստալից, ինչպես նաև 15 բանտարկյալներ Չեռնոբիլի ատոմակայանից և 7 գերի՝ Զմեյնի կղզուց։
     ՌԴ ՊՆ-ն հայտնել է միայն գերիների փոխանակման փաստի և հայրենիք վերադարձած մարտիկների թվի մասին։ «Ազատ արձակված զինվորականները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Մոսկվա կհասցվեն՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մեկ օր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում էին անցկացրել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Ուկրաինա է վերադարձել 36 մարդ՝ 1 քաղաքացիական և 35 զինվորական։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 35 ռուս զինծառայողների վերադարձի մասին։

3958 | 0
Facebook