Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Միջազգային

Զանգվածային հարվածների կրկնությունն Ուկրաինայի համար ողբերգական սցենար կլինի. #Forbes

00:24, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
Զանգվածային հարվածների կրկնությունն Ուկրաինայի համար ողբերգական սցենար կլինի. #Forbes

Forbes-ը հրապարակել է բրիտանացի լրագրող Դեյվիդ Հեմբլինգի հոդվածը, որում նա փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե կրկնվեն էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային հարվածները՝ նման նոյեմբերի 23-ին ՌԴ Զինված ուժերի կողմից իրականացված հարվածներին։

Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում դա վաղուց հանգեցրած կլիներ կասկադային անջատումների։ Սակայն ուկրաինական էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը ստեղծվել է խորհրդային տարիներին, որը մանրակրկտորեն պատրաստվում էր հնարավոր միջուկային հակամարտությանը։ Ուստի ուկրաինական համակարգը թույլ է տալիս էլեկտրաէներգիան վերահղել երկրի մի հատվածից մյուսն արտադրող հզորության կորստի դեպքում:

Առայժմ դա աշխատում է, սակայն այժմ ռուս զինվորականներն իրենց ուժերը կենտրոնացրել են ոչ թե էլեկտրակայանների վրա հարձակվելու, այլ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերի վրա։ Մասնավորապես, հարվածներ են կիրառվում բաց անջատիչների, տրանսֆորմատորների վրա։ DTEK-ի տնօրեն Մաքսիմ Տիմչենկոն ասում է, որ համակարգը հաղթահարելու է։ Այնուամենայնիվ, Forbes-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հարվածների դեպքում բլեքաութն անխուսափելի է:

| | |
3793 | 0
Facebook