Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան ընկերությունները մեծացնում են զենքի արտադրությունը. #WSJ

20:48, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Արևմտյան ընկերությունները մեծացնում են զենքի արտադրությունը. #WSJ

Զենքի արևմտյան խոշոր արտադրողները մեծացնում են հրթիռային կայանների, տանկերի և զինամթերքի արտադրությունը՝ բավարարելու համար պահանջարկը, որն աճել է ուկրաինական հակամարտության ֆոնին, գրում է The Wall Street Journal-ը:

Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան Raytheon Technologies ընկերությունը թոշակառուներին վերադարձրել է աշխատանքի՝ Stinger զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը մեծացնելու նպատակով։ Հեղինակները նշում են, որ ԱՄՆ զինուժը չէր պատվիրել այդ հակաօդային պաշտպանության համակարգերը 2008 թվականից ի վեր։

Փետրվարից ամերիկյան Lockheed Martin կոնցեռնը կրկնապատկել է Javelin հակատանկային համակարգերի արտադրությունը և նախատեսում է այս տարվա սկզբի մակարդակից 60%-ով ավելացնել HIMARS MLRS-ի և հարակից հրթիռների արտադրությունը։

Անօդաչու սարքերի, հետագծման համակարգերի և հատուկ սարքավորումների արտադրող L3Harris-ը Փենթագոնից 200 միլիոն դոլարի պատվեր է ստացել Ուկրաինայի համար։

Հրատարակությունը, հղում անելով գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի գործադիր տնօրեն Արմին Փափերգերին, գրում է, որ հաջորդ տարի նրանք ակնկալում են ստանալ մի շարք խոշոր պայմանագրեր։ Դրանց իրականացման համար կոնցեռնը ձեռք է բերել իսպանական Expal Systems S.A ընկերությունը, որը մասնագիտացած է պայթուցիկների արտադրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային մատակարարվող սպառազինությունների հոսքը սկսել է թուլանալ՝ չնայած ԱՄՆ քոնգրեսականների կողմից 1,1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի հավանությանը։

5438 | 0
Facebook