Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հրթիռներ է մատակարարել Ուկրաինային ավելի վաղ, քան ամերիկյան HIMARS-ները տեղ կհասնեին

18:48, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Թուրքիան հրթիռներ է մատակարարել Ուկրաինային ավելի վաղ, քան ամերիկյան HIMARS-ները տեղ կհասնեին

Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ուկրաինական բանակը Թուրքիայից ստացել է զենքի խմբաքանակ, մասնավորապես՝ TRLG-230 և Sungur IIR հրթիռներ։

Israel Defense-ը գրում է, որ Թուրքիան Ուկրաինային է մատակարարել մի քանի տասնյակ գերճշգրիտ լազերային կառավարվող TRLG-230 հրթիռներ, որոնք արտադրվել են Թուրքիայի Roketstan գործարաններում և նախատեսված են 20-70 կիլոմետր հեռավորության վրա թիրախները խոցելու համար։

Հրատարակությունը նշում է, որ այդ հրթիռների ճշգրտությունը ձեռք է բերվում GPS նավիգացիոն համակարգի և լազերային ուղղորդման համատեղ օգտագործման միջոցով։ Առնվազն 50 լազերային կառավարվող հրթիռ է մատակարարվել Ուկրաինային։ Ըստ ORYX բլոգի, առաքվել է մոտ 200 հրթիռ: Օպերատիվ տեսանկյունից այս երկու հրթիռները կարող են միավորվել մարտի դաշտում, մինչդեռ մեկի օգտագործմամբ հնարավոր է շտկել մյուսի թռիչքը՝ բարձրացնելով կիրառման արդյունավետությունը, նշում է իսրայելական հրատարակությունը։

Israel Defense-ը նշում է, որ ամենահետաքրքիրն այն է, որ Թուրքիան դարձել է առաջին երկիրը, որն Ուկրաինային այս տեսակի զենք է մատակարարել նույնիսկ ամերիկյան HIMARS հրթիռներից առաջ։

4512 | 0
Facebook