Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Պեսկովը՝ Հայաստանի կողմից որոշ կետերի ստորագրումից հրաժարվելու մասին

18:18, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Պեսկովը՝ Հայաստանի կողմից որոշ կետերի ստորագրումից հրաժարվելու մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը:

«Որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։
     Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Այս մասին նա հայտնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում ելույթի ժամանակ:

| | |
5714 | 0
Facebook