Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մանկական Եվրոտեսիլ»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան

17:43, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Մանկական Եվրոտեսիլ»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան

Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրոտեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան, հայտնում է «Առաջին ալիք»-ը: Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրոտեսիլի» բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով:
     «Մանկական Եվրոտեսիլ 2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտությանը հեղինակը Դավիթ Բադալյանն է:

Աղբյուրը` Առաջին ալիք
7542 | 0
Facebook