Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի առանձնատանը

15:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի առանձնատանը

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցել գագաթնաժողովին:

Մինչ մնացյալ հյուրերն՝ այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:

| | |
5107 | 2
Facebook