ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների՝ մանդատները վայր դնելու մասին լուրերին, ասել է․ ««Հայաստան» խմբակցությունը մանդատները վայր դնելու որոշում չի կայացրել. այո՛, կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով, նման որոշում կայացնեն»։