Նոյեմբերի 24-ի դրությամբ մայրաքաղաքի բնակիչների 70%-ը դեռ հոսանքազրկված է, աջափնյա շրջաններում էլ դեռևս հնարավոր չի եղել վերականգնել ջրամատակարարումը, այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ հոկտեմբերի 10-ից հետո տեղի է ունեցել յոթերորդ զանգվածային հարձակումը Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա: