Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հավաստի աղբյուրներից գիտեմ՝ «Հայաստան» խմբակցությունը կազմալուծվելու է»․ Ալեն Սիմոնյան

14:00, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Հավաստի աղբյուրներից գիտեմ՝ «Հայաստան» խմբակցությունը կազմալուծվելու է»․ Ալեն Սիմոնյան

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր վերջին ճեպազրույցում արված հայտարարություններին, ըստ որի՝ «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է, ասել է․ «Դուրս գալու պրոցեսը շարունակվելու է, ես ոչ թե այդպես եմ կարծում, այլ գիտեմ՝ հավաստի աղբյուրներից»։

Խոսելով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հնարավոր գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է․ «Գործընթացը ենթադրում եմ, որ այո՛, լինելու է։ Մամուլում նշված պատգամավորների հետ կապված տեղեկություններն են, որ այս պահին կան, այլ տեղեկություն ես չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները։ Ես ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են»։

«Հավաստի աղբյուրներից գիտեմ՝ «Հայաստան» խմբակցությունը կազմալուծվելու է»․ Ալեն Սիմոնյան
| | |
2017 | 0
Facebook