Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում». Բաբկեն Հարությունյան

13:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Հայաստանի արտաքին պարտքն արդեն անցնում է 10 մլրդ դոլարը և դրանում ռիսկային բան չկա` ասում է Նիկոլ Փաշինյանը։ Մինչև Նիկոլի իշխանության գալը արտաքին պարտքը չէր գերազանցում 7 մլրդ դոլարը, այսինքն եթե ևս 3 տարի Նիկոլը մնա իշխանության, կվերցնի այնքան պարտք, որքան վերցվել է 27 տարվա ընթացքում։
     Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում, պարգևավճար տրվում, աշխատավարձ և թոշակ բարձրացվում։
     Ի դեպ` Նիկոլի իշխանությունը վերցնում է պարտքը, իսկ փակելու է մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում` ամեն տարի ավելի շատ։
     Մի քանի տարի ևս, և պարտք վերցնելու լիմիտն էլ կսպառվի։ Հետո ի՞նչ ենք անելու»:

| | |
5262 | 3
Facebook