Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն է տարածել

12:36, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին:
     Հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
     Միաժամանակ նշենք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը»:

| | |
2677 | 0
Facebook