Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»․ Արման Թաթոյանը՝ Լոս Անջելեսում

10:18, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»․ Արման Թաթոյանը՝ Լոս Անջելեսում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։
     Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել են հայատյացության ու թշանամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։
     Ա.Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյացութան հետևանքերը տեսանելի են եղել 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ․ խաղաղ բնակիչների ու զինծառայողների խոշտանգումներ, գլխատումներ, զինծառայողների մարմինների անարգանք, մասնատումներ ու անմարդկային վերաբերմունք գերիների նկատմամբ։
     Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Սա է միակ եղանակը երաշխավորելու համար արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
     Հատուկ ուղերձով է հանդես եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ.Հովնան արթեպիսկոպոս Տերտերյանը:
     Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Աղբյուրը` Արման Թաթոյան
| | |
853 | 0
Facebook