Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Աննա Վարդապետյանը կգնա՞ Ազգային ժողով. «Հրապարակ»

09:36, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Աննա Վարդապետյանը կգնա՞ Ազգային ժողով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ և հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։

Թեմայի առնչությամբ Գլխավոր դատախազությանը հարցում էինք ուղարկել, թե արդյոք կա՞ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործ, եթե այո, ապա ե՞րբ է հարուցվել, նախաքննական ո՞ր մարմինն է քննում։ Դատախազությունից նմանատիպ 2 քրեական գործի մասին են հայտնել, որոնցից մեկը հարուցվել է 2017 թվականին, իսկ երկրորդը՝ 2019 թվականին, որոնք հետագայում միացվել են իրար։

Հարցմամբ դատախազությունից փորձել էինք ճշտել, թե հարուցված քրեական գործով կա՞ն մեղադրյալներ, և արդյոք Աննա Վարդապետյանը պատրաստվո՞ւմ է Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել Ազգային ժողով։ Սակայն դատախազությունից նախընտրել են այս հարցերին չպատասխանել՝ գրել են․ «Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերին, ապա անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1983 | 0
Facebook