Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է․ «Ժողովուրդ»

09:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որ հեռացել էր երկրից, երեկ վերադարձել է: Սակայն խմբակցության հետ նա հարաբերությունները սառեցրել է. հիմնականում չի մասնակցում նիստերին: Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է. ե՞րբ է նա գնում-գալիս երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթը «Հայաստան» խմբակցությունից հարցուփորձ է արել Վահե Հակոբյանի մասին, պարզվել է՝ նա իր երկու կուսակիցների հետ մեկուսացել է: Նշենք, որ «Վերածնվող Հայաստանից» ընդամենը երկու ներկայացուցիչ կա ԱԺ-ում այս պահին՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, որոնք Վահե Հակոբյանի հետ մի կողմ են քաշվել և սպասում են հարմար պահի, որ մանդատները վայր դնեն կամ սպասեն՝ իշխանությունը իրենց զրկի մանդատներից, քանի որ թույլատրելի բացակաների շեմը վաղուց անցել են: Կարճ ասած, Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2172 | 0
Facebook