Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հանձնարարել է 400 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային

21:48, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
Բայդենը հանձնարարել է 400 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 400 միլիոն դոլար ռազմական աջակցություն։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

Ինչպես նշվում է, որոշումը պետության ղեկավարն ընդունել է «Օտարերկրյա օգնության մասին» օրենքի շրջանակներում։
     Մինչ այդ ԶԼՄ-ները գրում էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 37,7 միլիարդ դոլար է խնդրում Ուկրաինային աջակցելու համար, իսկ Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել է 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

5184 | 0
Facebook