Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է». Զաս

21:18, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է». Զաս

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի, Երևանում կայացած ՀԱՊԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
     «Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է միջոցառումների որոշակի համալիր՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ»,– ասել է Զասը։
     Նրա խոսքով` չնայած փաստաթուղթն ընդհանուր առմամբ կարելի է պատրաստ համարել, սակայն այն լրամշակման կարիք ունի։ Ուստի հանձնարարվել է լրամշակել ու ներկայացնել պետությունների ղեկավարներին ստորագրելու համար։
     Զասի խոսքով` նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին` այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա` այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։

«ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է». Զաս
| | |
2612 | 1
Facebook