Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մի կետ կա, որում մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել». Լուկաշենկո

21:12, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Մի կետ կա, որում մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել». Լուկաշենկո

«Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք։ Պատերազմ ոչ մեկին պետք չէ»,- Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից շատերը հրապարակման ենթակա չեն։ Բայց առաջին անգամ անկեղծ, բաց խոսակցություն է եղել։
     «Մի կետ կա, որը մենք, մեր արտգործնախարարները երկար ժամանակ համաձայնեցրել ենք, մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել։ Մենք այսօր որոշեցինք չընդունել այդ կետը, չխորանալ, բայց առաջին անգամ համաձայնեցինք (և այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց կա), որ շփման կետեր կան համաձայնության գալու համար։ Գործող ղեկավարից բոլորս հասկացանք, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, այն կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում»,- ասել է Լուկաշենկոն, ապա դիմելով Փաշինյանին՝ հավելել է․ «եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ»։
     Ի նշան համաձայնության՝ ՀՀ վարչապետը գլխով է արել։

| | |
3640 | 0
Facebook