ՀԱՊԿ նեղ կազմով նիստի ժամանակ 17 որոշման նախագիծ է քննարկվել։ Նեղ կազմով նիստի աշխատանքներն ամփոփելիս հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
«Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված կոնսենսուս կա` որոշում կայացրել ենք»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2 նախագծի վրա դեռ աշխատանքներ կտարվեն։
Ընդունված 15 որոշումները քիչ հետո կստորագրեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։