Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ

17:36, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասնակիցներն այսօր ընդունել են արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Մինսկի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթ, որը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը և սպառազինությունների վերահսկմանը, զինաթափմանը և տարածման կանխմանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։

«Համատեղ նիստում հավանության են արժանացել ՀԱՊԿ զարգացմանն ու կատարելագործմանն առնչվող կարևոր հարցերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի քննարկմանը։ Նիստին ընդունվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում Մինսկի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթ, որը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը և սպառազինությունների վերահսկմանը, զինաթափմանը և տարածման կանխմանը», - տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ-ն։

| | |
2099 | 0
Facebook