Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի՞ լինելու». Դավիթ Բաբայան

16:12, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի՞ լինելու». Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի գրառումը․ «Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո՝ մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերվեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։
     Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։
     Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախ/ը»:

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
| | |
2270 | 0
Facebook