Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ի՞նչ ասեց նա պատերազմից անմիջապես հետո՝ «ԼՂ-ն եղել է և պետք է լինի Ադրբեջանի մաս». Ս. Գրիգորյան

14:36, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Ի՞նչ ասեց նա պատերազմից անմիջապես հետո՝ «ԼՂ-ն եղել է և պետք է լինի Ադրբեջանի մաս». Ս. Գրիգորյան

«Չեմ հասկանում՝ ինչու է Վլադիմիր Պուտինը եկել Հայաստան։ Ես հենվում եմ իր հայտարարությունների վրա, ի՞նչ ասեց Պուտինն անմիջապես պատերազմից հետո՝ «ԼՂ-ն եղել է և պետք է լինի Ադրբեջանի մաս»․ ինքը ո՞վ է, որ որոշում ընդունի հայ ժողովրդի հայրենիքի ճակատագրի վերաբերյալ, եթե ինքը ունի այդ կարծիքը՝ սիրելով Ադրբեջանը, Թուրքիան, դա իր գործն է, բայց իրեն այստեղ չեն սպասում, հայ ժողովուրդը տրամադրված է շատ խիստ Պուտինյան Ռուսաստանի նկատմամբ»,-Ազատության հրապարակում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

| | |
1976 | 0
Facebook