Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հայաստանում հավաքվում են մեր թշնամու՝ Ադրբեջանի դաշնակից ու բարեկամ երկրների ղեկավարները». Սանասարյան

12:56, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանում հավաքվում են մեր թշնամու՝ Ադրբեջանի դաշնակից ու բարեկամ երկրների ղեկավարները». Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը. «Վերջերս Ալիևն ասել էր, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի քան Հայաստանը։ Սա Ալիևի բացահայտումը չի, սրա մասին միշտ ենք ասել։ Ժամանակին մարդիկ այլ կերպ էին մտածում, անգամ մեզ էին մեղադրում, որ մեր «դաշնակիցների» դեմ էինք արտահայտվում, բայց ցավոք, միայն ողբերգության արդյունքում հասկացանք դառը իրականությունը։
     Եվ այսօր Հայաստանում հավաքվում են մեր թշնամու՝ Ադրբեջանի դաշնակից ու բարեկամ երկրների ղեկավարները։
     Հայաստանի անվտանգությունը վտանգված է դիկտատորների այս հակահայկական տարածքում։ Մեր դաշնակիցներին պետք է փնտրենք ժողովրդավարական երկրների շարքերում, որոնք վերջին շրջանում ակնհայտ ցույց են տալիս, թե ինչ պոտենցիալ կարող է ունենա Հայաստանը նրանց հետ դաշնակցելով։
     Այսօր ժամը 13.00-ին հանդիպելու ենք Ազատության հրապարակում։ Կտրվենք մեր գործերից ու միասնական ցույց տանք մեր վերաբերմունքը։
     Ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանն այլընտրանք չունի»:

| | |
1337 | 1
Facebook