Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ -ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:48, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
Ադրբեջանի ԶՈՒ -ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

3811 | 0
Facebook