Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Հարցազրույցներ

Ի՞նչ հարցեր են քննարկվելու ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում

10:18, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
Ի՞նչ հարցեր են քննարկվելու ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասներ է հայտնել այսօր Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստի մասին․ «ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Ըստ նրա՝ կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ենթադրվում է, որ վերջում պետք է ընդունվի ավարտական հռչակագիր: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ Պուտինը բացի նիստից, առանձին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի հետ: Հաստատված է նաև Բելառուսի, Ղրղզստանի նախագահների այցը։ Օրեր առաջ նիստի նախապատրաստման աշխատանքները հեռախոսով քննարկել են Փաշինյանը Պուտինի հետ և Պուտինը Լուկաշենկոյի հետ: Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց չի եղել»։

| | |
1529 | 0
Facebook