Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. «Հրապարակ»

09:36, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները և սեպտեմբերի 13-ին ռազմական և այլ աջակցություն չի ցուցաբերել։ Զուգահեռ՝ արևմտամետի քողի տակ ծվարած իշխանության հաճախորդներն են հայտարարություններ անում հակապուտինյան ցույցերի մասին՝ հույս ունենալով, որ այսօր Երևանում սպասվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից կկորզեն Հայաստանի վերաբերյալ դրական որոշում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2660 | 1
Facebook