Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու». Սթոլթենբերգ

00:12, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու». Սթոլթենբերգ

Շվեդիան և Ֆինլանդիան պետք է ուժեղացնեն համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչական PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն-խմբ.) և նրա ճյուղերի դեմ պայքարում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շվեդական հանրային հեռարձակողի եթերում կայացած հարցազրույցում:
     Պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիան չի վավերացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, Սթոլթենբերգը նշել է, որ Անկարայի մտավախությունները պայմանավորված են նրանով, որ նա ավելի շատ տուժել է ահաբեկչական հարձակումներից, քան դաշինքի ցանկացած այլ երկիր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավանություն է տվել Սիրիայում թուրքական «Ճանկ-թուր» գործողությանը` նշելով, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու նման ահաբեկչական կազմակերպություններից»:

7538 | 0
Facebook